211652_close_icon
views-count1588 դիտում article-date 22:29 31-05-2024

«Թող հրապարակեն, տեսնենք». Դանիել Իոաննիսյանը պնդում է, թե հարցման մասին իմացել է Գառնիկ Դանիելյանից. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Ես Գառնիկ Դանիելյանին ոչ մի հարցում չեմ ուղարկել, ոչ էլ շարժմանը կամ որեւէ մեկին: Նման նամակ ուղարկել է Փաստերի ստուգման հարթակը, որովհետեւ հետաքննող լրագրողներ են եւ իրենց հետաքրքիր է, թե ով է ֆինանսավորում: 2018-ի շարժման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ֆբ էջում պարբերաբար հրապարակում էր, թե ով, ինչքան գումար է տվել, ով է ֆինանսավորել: Ի դեպ, այդ հարցման մասին տեղյակ չէի, Գառնիկ Դանիելյանից եմ իմացել»,-Aravot.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մայիսի 30-ին արած հայտարարությանը, թե Դանիել Իոաննիսյանը հետաքրքրվել է՝ ինչ կամ ում միջոցներով է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բեմ կառուցել Հանրապետության հրապարակում, որքան գումար է ծախսվել շարժման գործողությունները կազմակերպելու համար: Հարթակից Գառնիկ Դանիելյանը նաեւ պարզաբանումներ հնչեցրեց իրենց արած ծախսերի աղբյուրների վերաբերյալ:

 Հիշեցնենք, որ Փաստերի հետաքննության հարթակը հիմնադրվել է 2016 թվականին հենց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր