211652_close_icon
views-count1078 դիտում article-date 16:56 01-06-2019

ՌԴ վարչապետը Ուկրաինայի նախագահին մեղադրել է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար քայլեր չձեռնարկելու մեջ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ մի քայլ չի անում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություները կարգավորելու ուղղությամբ, հաղորդում է Tass գործակալությունը։ Մեդվեդևի խոսքով՝ Կիևից հնչեցվող հայտարարությունները հակասական են։ «Եթե նրանք ցանկանան որևէ քայլ ձեռնարկել, ապա կանեն»,-Մեդվեդևին հակադարձել է Զելենսկին և ռուսներին մաղթել համբերություն։ Հիշեցնենք, որ վերջերս Կիևում առաջարկել են չեղարկել ռուսաց լեզվի մասին նոր օրենքը և Պուտինի հետ ընդհանուր հայտարարի գալ։

Նմանատիպ նյութեր