211652_close_icon
views-count1541 դիտում article-date 20:41 01-06-2019

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակի նկատմամբ

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք գրողների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձ կատարող «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակ Էլիֆ Շաֆաքի նկատմամբ, հայտնում է [url=https://www.theguardian.com/books/2019/may/31/turkey-puts-novelists-including-elif-shafak-under-investigation]The Guardian[/url]-ը: Էլիֆ Շաֆաքը նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում սպառնալիքներով հազարավոր հաղորդագրություններ է ստացել: Հեղինակի համար զարմանալի է այն հանգամանքը, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության բարձր մակարդակ ունեցող երկրի իշխանություններն այդ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, հետապնդում են խնդրի մասին բարձրաձայնող գրողներին: «Սա մեծագույն ողբերգությունն է: Այս ամենը վերածվել է վհուկների որսի»,- նշել է Էլիֆ Շաֆաքը: The Guardian-ը հիշեցնում է, որ դեռևս 2006թ․-ին Շաֆաքը դատարանի առջև էր կանգնել «թրքականությունը վիրավորելու» մեղադրանքով: Այն ժամանակ դատարանը նրան մեղադրում էր «Ստամբուլի բիճը» վեպում Հայոց ցեղասպանության մասին գրելու համար:

Նմանատիպ նյութեր