2058 դիտում
11:17 31-07-2015
Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդի դեմ հետաքննություն են սկսել
Թուրքիայի դատախազությունը 2014 թվականի հոկտեմբերին քրդաբնակ նահանգներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ կապված հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Ցույցերը կապված էին Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա ԻՊ ահաբեկիչների կողմից կատարված հարձակումների և Դեմիրթաշի հայտարարության հետ: Նա կոչ էր արել բոլորին դուրս գալ փողոց և իրենց բողոքն արտահայտել Թուրքիայի իշխանությունների դեմ: Ցույցերի ընթացքում ոստիկանների հետ բախումների հետևանքով 42 մարդ էր սպանվել:
Այժմ Դեմիրթաշին մեղադրում են Թուրքիայի 2 էթնիկ բնակչությանը իրար դեմ հրահրելու մեջ: «Նրա մեղավորությունն ապացուցելու» դեպքում Դեմիրթաշը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Նշվաշ մեղադրանքով քրեական հոդվածը նախատեսում է մինչև 24 տարվա ազատազրկում:
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
15:24 17-04-2015
Թուրքիայի քրդամետ կուսակցության ղեկավարը քննադատել է Թուրքիայի մերժողական քաղաքականությունը
1590 դիտում
11:36 10-09-2015
Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի դեմ հնարավոր է քրեական գործ հարուցվի
1391 դիտում
13:30 15-07-2015
Դավութօղլուն բանակցություններ է սկսել քրդամետ կուսակցության ղեկավարի հետ
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են