211652_close_icon
views-count91087 դիտում article-date 10:05 02-06-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ավտոմեքենաները հայտնվել են CPS բենզալցակայանի տարածքում՝ կոտրելով լիցքավորման սարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 AX 110 համարանիշի և Opel Vectra մակնիշի 58 QQ 058 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել CPS բենզալցակայանի տարածքում, Mercedes-ն էլ կոտրել է լիցքավորման սարքը և բախվել բենզալցակայանի պատին՝ վնասելով պատուհանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները: Փաստի առթիվ նույն դասակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ ցանկանում ենք նշված հատվածում նորից տեղադրվի արագաչափ սարք, քանի որ, երբ դրված էր արագաչափը, վթարներ տեղի չէին ունենում, իսկ այն հանելուց հետո վթարների պակաս չկա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր