211652_close_icon
views-count2468 դիտում article-date 22:48 03-06-2019

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը՝ միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Աշոտ Ղուլյանը կարևորել է ՀԲԸՄ կողմից շարունակաբար իրականացվող ծրագրերն Արցախում և դրանց ազդեցությունը սոցիալական ու հանրային զարգացման գործում, ինչպես նաև համահայկական կազմակերպության դերը՝ Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում: ՀԲԸՄ նախագահն իր հերթին ներկայացրել է գալիք ծրագրերի տեսլականը, միության ընթացիկ գործունեությունը, այդ թվում՝ Արցախում ՀԲԸՄ կենտրոնի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները՝ նշելով, որ ազնիվ համագործակցությունն ու Արցախում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը նպաստել են նաև իրենց գործունեության հաջողությանը: Կողմերը քննարկել են նաև կրթական, սոցիալ-մշակութային բնագավառներում նոր հնարավորությունների կիրառման հեռանկարները:

Նմանատիպ նյութեր