1437 դիտում
21:56 03-06-2019
Գյումրիում ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 31-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի մի բնակիչ տանն ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 1-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ախուրյանի և Կումայրիի բաժինների ծառայողները համատեղ կատարած խուզարկությամբ 33-ամյա տղամարդու տան ննջասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել են 9 մմ տրամաչափի 19 փամփուշտ և 3 գնդակ, իսկ տանիքից՝ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` առանց խզակոթի, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակներ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ, անհայտ տեսակի ատրճանակի մեկ փամփշտատուփ, 1 հատ զենքի յուղման դատարկ տարա, ինքնաձիգի 2 անհայտ դետալներ, 5.6 մմ տրամաչափի 11 փամփուշտ, ինքնաձիգի 7 դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 279 փամփուշտ:
Տղամարդը հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել են դատաձգաբանական և պայթունատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2528 դիտում
20:48 10-06-2019
Ախուրյանի ոստիկանները Գյումրիում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2920 դիտում
23:08 11-10-2019
Հրազդանի ոստիկանները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1060 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
955 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
991 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին