3128 դիտում
21:47 03-06-2019
Մեսին «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է, որ թիմը դեմ է Գրիզմանի տրանսֆերին
«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը, սակայն, ինչպես հաղորդում է RMC Sport-ը, Գրիզմանի տրանսֆերի շուրջ խառնաշփոթ է ստեղծված:
Կողմերը դեռևս չեն եկել վերջնական համաձայնության. կատալոնական ակումբն ամեն կերպ ցանկանում է գին իջեցնել, իսկ «Աթլետիկոն» չի ցանկանում ֆրանսիացու տրանսֆերը վաճառել հենց «Բարսելոնային», հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/06/03/barcelona/983652]Armsport.am[/url]-ը:
Մադրիդյան ակումբում դժգոհ են, որ «Բարսելոնան», դեռևս նախորդ տարվանից հետաքրքրված լինելով Գրիզմանի ծառայություններով, ֆուտբոլիստին ստիպել է մտածել ակումբը փոխելու մասին:
Այս պահին Գրիզմանի հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո, իսկ հուլիսի 1-ից դառնալու է 120 միլիոն եվրո:
Բանակցությունների երկարաձգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Բարսելոնայի» առաջատարները շարունակում են դեմ լինել Գրիզմանի տրանսֆերին: Թիմի ավագ Լիոնել Մեսսին, նախքան Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար Արգենտինայի հավաքականին միանալը, հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ և հայտնել է իր ու թիմակիցների դիրքորոշման մասին:
Կատալոնական թիմի ֆուտբոլիստները նաև կարծում են, որ Գրիզմանի տրանսֆերը գնելու փոխարեն, ակումբը կարող է փորձել վերադարձնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին:
Նմանատիպ նյութեր
6840 դիտում
23:25 16-08-2020
Մեսին «Բարսայի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից
1618 դիտում
14:47 18-05-2015
«Բարսելոնայի» նախագահ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսին է, երկրորդը՝ վնասվածքով Մեսին
7259 դիտում
19:20 17-12-2017
«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Գրիզմանի ընտանիքի հետ
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում