«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Գրիզմանի ընտանիքի հետ
«Բարսելոնան» շարունակում է աշխատել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի վրա, որը պետք է կայանա հաջորդ ամռանը:
Կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն անձնական հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի ընտանիքի հետ: Այն տեղի է ունեցել Բարսելոնայի ռեստորաններից մեկում:
Գրիզմանի կողմից հանդիպմանը ներկա են եղել նրա ծնողներն ու քույրը, որը ներկայումս զբաղվում է ֆրանսիացի հարձակվողի գործերով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրիզմանը համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ: Տրանսֆերի արժեքը կկազմի 100 մլն եվրո և «Ատլետիկոյի» համար կդառնա ռեկորդային գործարք: