1621 դիտում
11:39 04-06-2019
«Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ
Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ: «[url=https://armenpress.am/arm/news/977160.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
«Մենք տեղյակ ենք «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորահամալիրի մշակութային նշանակության մասին, և մենք աշխատելու ենք դրա պահպանման ուղղությամբ: Զարգացնելու ենք «Զվարթնոց» օդանավակայանը, որպեսզի ունենա ավելի լայն հնարավորություններ: Օգտվելով առիթից վերանայելու ենք մեր նոր նախագծերը, որ ունենք Հայաստանում, և նոր ծրագրեր ենք ձեռնարկելու: Ես չէի, ասի, որ մենք մեծ խոչընդոտների ենք հանդիպում այստեղ, և մենք շատ ուրախ ենք, որ նոր կառավարության հետ շատ ամուր համագործակցություն ունենք: Եվ նոր կառավարության հետ աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»,- ասաց Էռնեկյանը:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը հիմնադրվել է 1961թ.: Օդանավակայանի կլոր շենքը նախագծվել է 1974թ. եւ շահագործման է հանձնվել 1982թ.: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011թ.: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ ընկերության կլոր շենքը քանդելու համար՝ պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները վնասված են: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է դիմումը:
Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հանդես է գալիս որպես օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հիսուներեք օդանավակայաններում: Այս գործընթացը ներառում է օդանավակայանի կառավարման, ինչպես նաև վառելանյութի առևտրի հետ կապված գործունեություն, բեռնային համալիրներին և այլ նմանատիպ ծառայություններ:
2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Նմանատիպ նյութեր
2116 դիտում
11:00 04-06-2019
«Կորպորասիոն Ամերիկա»-ն պատրաստ է սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»