1410 դիտում
21:52 04-06-2019
ՄԻՊ-ը սոցիալական ցանցերում ատելության խոսքի աճը համարում է խիստ մտահոգիչ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նկատում է, որ սոցիալական ցանցերում հասարակությունը, կարծես թե, բաժանվել է երկու խմբերի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
«Ձեր խոսքում նշեցիք ատելության խոսքի աճի մասին։ Խոսքը, կարծես թե, վերաբերում է սոցիալական ցանցերում տիրող վիճակին: Արդյո՞ք սոցցանցերում ատելության խոսքի հստակ ուղղորդում նկատում եք»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Թաթոյանը նշեց, որ սոցիալական ցանցերում վիճակը լավագույններից չէ: «Այն խիստ մտահոգիչ է: Սոցիալական ցանցերից դուրս իրականությունը, կարծում եմ, որ բոլորովին այլ է: Փողոցում ժպտացող մարդը կարող է ատելություն, վիրավորանք պարունակող գրառումով հանդես գալ սոցիալական ցանցում: Այն մտահոգիչ դրսևորումներ ունի: Հասարակությունը կարծեք թե բաժանված է խմբերի՝ անմիջապես իրար պիտակելով հեղափոխական, հակահեղափոխական և վիրավորական բառերով»,-ասաց ՄԻՊ-ը:
Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցում մեծ դեր ունեն հանրային իշխանության մարմինները՝ իրենց գործով, խոսքով, օգտագործվող բառերով, որպեսզի նպաստեն համերաշխության մթնոլորտի ձևավորմանը: Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերում լարվածության ֆոնը շատ է, ներկա վիճակը երկարաժամկետ հեռանկարում բռնություն գործադրելու տեսանկյունից համարվում է վտանգավոր: Նա համաձայնեց պատգամավորի հարցադրմանը, որ սոցիալական ցանցերում երբեմն նկատվում են ուղղորդումներ, սակայն դժվարացավ նշել, թե դրանք որտեղից են:
Նմանատիպ նյութեր
772 դիտում
18:05 18-07-2023
Մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում․ ՄԻՊ-ը հանդիպել է Մարտինա Շմիդտի հետ
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված