211652_close_icon
views-count1630 դիտում article-date 09:23 05-06-2019

ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը հովանավորում է Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևը․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների սենատոր և Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու Բերնի Սանդերսը հունիսի 3-ին [url=https://www.congress.gov/bill/116th-congress/senate-resolution/150/cosponsors]հովանավորել[/url] է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4945619.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նյու Ջրզիի սենատոր Բոբ Մենենդեզի կողմից առաջարկված բանաձևում մասնավորապես նշված է, որ «Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու հիշատակի պահպանումը պետք է լինի Միացյալ Նահանգների քաղաքականություն»: Բանաձևով նաև նախատեսվում է թույլ չտալ ԱՄՆ-ը ներգրավել որևէ գործընթացներում, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին հետամուտ լինել Հայոց ցեղասպանության մասին փաստերի տարածմանը: Բանաձևին որպես հովանավորներ միացել է ևս 17 ԱՄՆ-ի սենատոր, այդ թվում Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ գործիչներ Բերնի Սանդերսն ու Քամալա Հարիսը, ինչպես նաև՝ Հանրապետական կուսակցության ազդեցիկ սենատորներ Մարկո Ռուբիոն և Թեդ Քրուզը:

Նմանատիպ նյութեր