2051 դիտում
14:12 27-07-2019
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտնել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաղորդում է [url=https://massispost.com/am/2019/07/26/%d5%ba%d5%a8%d5%bc%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%a7%d5%b6%d5%bf%d5%a8%d6%80%d5%a6-%d5%af%d5%a8-%d5%ad%d5%b8%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%b9%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5/]Massis Post[/url]-ը։
Այս մասին Սանդերսը հայտնել է հուլիսի 26-ին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոստանալով ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին նախագահի ուղերձի մեջ օգտագործել ցեղասպանություն բառը, ի տարբերություն նախորդ նախագահների, ովքեր չպահեցին իրենց խոստումը:
«Դուք դեմ կգնա՞ք Թուրքիայի կառավարությանը և պաշտոնապես կօգտագործե՞ք ցեղասպանություն բառը» MassisPost-ի հարցին, Ամերիկայի սենատի անդամը նշել է. «Այո, ես կարծում եմ, որ այս բանավեճն ավարտված է»:
Բերնի Սանդերսը գործող սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կրուզի նախաձեռնած Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2293 դիտում
22:35 07-02-2016
Հանրապետական Դոնալդ Տրամֆը և դեմոկրատ Բերնի Սանդերսը ամենամեծ հնարավորություններ ունեցող թեկնածուներն են
1630 դիտում
09:23 05-06-2019
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը հովանավորում է Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևը․ «Ամերիկայի ձայն»
2292 դիտում
15:23 28-05-2016
Հանրապետական Դոնալդ Թրամփը հրաժարվել է դեմոկրատ Բերնի Սանդերսի հետ բանավեճից
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը