211652_close_icon
views-count3911 դիտում article-date 14:34 05-06-2019

Ոգևորիչ, ուրախալի և վերջապես արժանավոր կադրերի նշանակումների ականատես եղանք. Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն

Ոգևորիչ, ուրախալի և վերջապես արժանավոր կադրերի նշանակումների ականատես եղանք։ Գոնե մեզ համար, մեր Նախաձեռնություն-յան շուտով արդեն կազմակերպության համար, որը տեսել է մոտ հինգ նախարար և դեռ փոխնախարարների քանակն էլ չհաշված։ Քանակ, թվեր, ճկուն բառախաղեր, ձև և միայն ձև առանց բովանդակության։ Նորանշանակ փոխնախարար պարոն Ara Khzmalyan-ը Aysor.am-ում Nelly Margaryan-ի հետ զրույցում ասել է․ «Կարծում եմ՝ մեզ հիմա տրված է բացառիկ, պատմական հնարավորություն՝ «ավգյան ախոռները» մաքրելու ու ոլորտը կարգավորելու: Դրանում իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ: Շատ հեշտ է կողքից տեսնել թերությունները, բացթողումներն ու միայն բավարարվել դրանք մատնացույց անելով: Հարգարժան Պարո՛ն Խզմալյան վստա՛հ ենք ձեր ուժերի վրա որովհետև, ձեր կողքին ենք լինելու, վստա՛հ ենք ձեր ուժերի վրա, որովհետև մենք էլ մեր մեծ ներդրումը պետք ունենանք ոլորտի առողջացման, թարմացման և զարգացման համար ինչին պատրաստ ենք արդեն երեք տարի, վստա՛հ ենք ձեր ուժերի վրա, որովհետև դեռևս ուսանողական տարիներից հիշում եմ ձեզ, երբ դեռ թատերագիտական ֆակուլտետում էի սովորում, ես գալիս էի ԳԱԱ լսելու և հիանալու ձեր վերլուծություններից, ուսումնասիրություններից և առհասարակ ձեր խոսքից։ Հանուն ճշմարտության և կյանքի փորձի ընթացքում ձևավորված հեռատեսության կարող եմ փաստել, որ շուտով կհայտնվեն չարախոսներ ովքեր կասեն, որ Խզմալյանը ակադեմիական մարդ է, թատերագետ է թատրոն է սիրում, չի կարող չի լինի ու հին բլա-բլա-բլաներ։ Միասին պետք է կարողանանք բոլոր կաբինետային Օստապ Բենդերներին ուղարկենք իրենց տները կամ այն ոլորտները, որտեղ ավելի լավ կարող են իրենց դրսևորել միայն, թե արվեստից հեռու լինեն, իսկ քննադատությունների փոխարեն անենք միայն գործ, գործ և գործ։ Եվ սա ասում եմ այն դեպքում, երբ նախորդ նախարարը մեզանից ծրագիր էր ցանկանում, բայց մենք այդպես էլ չտվեցինք մեր ծրագրերը։ Պարզապես վստահություն չկար և վերջ, որովհետև անկարող էին, եփված չէին, նյութի մեջ չէին, ոգևորված չէին, ոչ մի ոլորտի հանդեպ սրտացավ չէին։ Հուսով եմ Հայաստանի Հանրապետության ամենահայտնիներից և սիրելիներից դարձած մեր Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն-յան և ձեր համագործակցությունը երկար սպասեցնել չի տա։ Շատ գործ ունենք դեռ շատ։ Բարի ծառայություն ձեզ Հայաստանի Հանրապետությանը, հայ արվեստին և հայ կինոյին։ [b]Հարգանքներով Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, Ռեժիսոր Հայկ Բաբայան․ Hayk Babayan Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն[/b]

Նմանատիպ նյութեր