211652_close_icon
views-count3225 դիտում article-date 16:01 05-06-2019

Արթուր Վանեցյանին հայտնի է՝ ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղյակ, թե ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից: Այդ մասին նա ասաց այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Այդ մասով քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ դրանց հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում Ազգային անվտանգության տեսչական և ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ, որ առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմին, և քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ գիտի, թե ինչ նյութեր են անհետացել:

Նմանատիպ նյութեր