1155 դիտում
20:54 07-06-2019
Ցանկացած կոռուպցիոն դրսևորում նկատելու պարագայում դիմել համապատասխան մարմիններին. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից:
Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է նրա մատնանշած ավտոմեքենան, որը միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիրը դուրս գրելուց օրեր առաջ ամերիկյան աճուրդում վաճառվել է 45 000 ԱՄՆ դոլարով: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի բարձրաձայնած կոռուպցիոն սխեմաներին, հարկ է նշել, որ ավագ մաքսային տեսուչ Նարեկ Գևորգյանն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և ակտիվ մասնակցություն ունի նշված մեխանիզմի բացահայտման գործում:
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չի կարող ունենալ մեր երկրում և հորդորում է քաղաքացիներին ու տնտեսվարողներին՝ ցանկացած կոռուպցիոն դրսևորում նկատելու պարագայում դիմել համապատասխան մարմիններին:
Հիշեցնում ենք, որ մաքսային մարմինները որդեգրել են գործընթացների պարզեցման գործելաոճ, միաժամանակ՝ իրենց վերապահված գործառույթներով ապահովելով ՀՀ տնտեսական անվտանգությունը։
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
14:12 02-10-2024
Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն՝ հավաքի մասնակիցներին
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր