211652_close_icon
views-count882 դիտում article-date 12:38 03-10-2020

ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է. չօգտագործել անօդաչու թռչող սարքեր. նկատելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին

Հարգելի՛ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում: Միաժամանակ հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: [b]ՀՀ ԱԱԾ[/b]

Նմանատիպ նյութեր