211652_close_icon
views-count1473 դիտում article-date 09:49 08-06-2019

Հունիսի 6-ին Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավար կազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների պետեր և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը: Խորհրդակցության գլխավոր թեման ճանապարհային ոստիկանության ծառայությունն էր: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ քաղաքացիները դժգոհում են ստորաբաժանման ծառայությունից: Շատացել են օրինախախտները. մանավանդ գիշերային ժամերին բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում երթևեկության մյուս մասնակիցների, նաև քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության պետը հորդորեց անմիջապես անցնել ուժեղացված ծառայության հանրապետության ողջ տարածքում: Հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել գերհզոր ձայնազդանշանային համակարգերօգտագործող, բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորած խլացուցիչներ ունեցող մեքենաների վարորդներին: Եթե կլինեն վարորդներ, որոնք չեն ենթարկվի ճանապարհային ոստիկանի օրինական պահանջին կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, օրենքի սահմաններում կհամալրվեն հավելյալ ուժեր և իրավախախտը բերման կենթարկվի ոստիկանություն: Անհրաժեշտության դեպքում ճանապարհային ոստիկանության կարգախմբի հետ ծառայության դուրս կգան նաև պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ վաշտի ծառայողներ: Վալերիյ Օսիպյանը խիստ հանձնարարական տվեց՝ ոստիկանին վիրավորելու դեպքում օրենքի սահմաններում կոշտ պատասխան ու իրավական գնահատական տալ: Դիմելով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների ղեկավար անձնակազմին՝ ոստիկանության պետը ևս մեկ անգամ հորդորեց բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ փորձ, կանոնակարգել հերթերը և մատուցել բարձրորակ ծառայություն: Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մի քանի օր ժամանակ տվեց ամբողջ պատկերը շտկելու համար, այլապես կքննարկվի ճանապարհային ոստիկանությունում մեծածավալ կադրային փոփոխությունների հարցը: Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր