72111 դիտում
11:38 09-06-2019
«Պրիվետ, Ռոբ» անունը ստացած ՍՊԸ-ի 31-ամյա տնօրենը փորձել է Երևանում ասֆալտապատումը կատարել «հռի կոպալի». նա չի կատարել փոշազրկման, էմուլսապատման, բիտումապատման և եզրերը կտրելու աշխատանքներ. Թաղապետարանը նրան «մատ արեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ վերջին ամիսներին մայրաքաղաքում սկսվել է լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ, անզեն աչքով էլ երևում է:
Մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում աշխատանքներ են կատարվում մարդաբոյ փոսերի վերացման ուղղությամբ:
Աշխատանքների վերահսկողությունը քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի և վարչական շրջանների ղեկավարների վրա:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատուները կասեցրել են Բագրևանդի փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղապետարանի աշխատակիցները անակնկալ ժամանել են նշված վայր ու ականատես եղել, որ ասֆալտապատումը կատարվել է առանց փոշազրկման, առանց էլմուլսապատման և բիտումապատման, առանց եզրերը կտրելու, ինչը միջազգայնորեն արգելված է, իսկ նշված ասֆալտապատման աշխատանքները կատարում է «Պրիվետ, Ռոբ» մականունը ստացած, Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմեն Բադալյանին պատկանող ՍՊԸ-ն:
Վերջինը ՀՀ 2-րդ նախագահ, Մարտի 1-ի շրջանակներում հարուցված քրեական գործով անցնող գլխավոր կասկածյալ, Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խնամու եղբոր տղան է, ով Երևանում երթևեկում է Porsche Panamera մակնիշի 01 XX 004 ավտոմեքենայով:
Թաղապետարանը պարտավորեցրել է Ա. Բադալյանին, որպեսզի նա իր կազմակերպության կողմից ասֆալտը քերի, ըստ միջազգային ստանդարտների կատարեն փոշազրկման, էմուլսապատման, բիտումապատման և երզրերի կտրման աշխատանքներ, նոր, ինչպես իրեց մոտ է ասվում՝ որակյալ ասֆալտը փռեն:
Ֆոտլրագրողը հայտնում է նաև, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները փորձանմուշներ են վերցնելու, որպեսի ստուգեն՝ արդյոք ասֆալտը համապատասխանում է միջազգային չափանիշներին և որակը տեղն է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/06/1126718/?fbclid=IwAR3ciXozRlav79faYoYZfT4JR0pXdyUfzp_A09ihkh911-U9DldyVGZsHu8]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանում գործող «ԱԲ-Պրոեկտ» ՍՊԸ-ի տնօրեն՝ 31-ամյա Արմեն Բադալյանը դեռ կարծում է, որ ինքը գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի շրջանակներում հարուցված քրեական գործով անցնող գլխավոր կասկածյալ Ռոբերտ Քոչարյանի «դարաշրջանում»։
Ինչպես ասում են, նա կարծում է, թե ինքը «Պրիվետ, Ռոբ»-ի տակ է»։ 3 օր առաջ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան 17ա հասցեի բնակիչների խնդրանքը կատարելու նպատակով հսկայական աշխատանքներ էին կատարել ՀՀ ոստիկանությունը (ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի), ՀՀ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ պետ Եգոր Կարապետյանի), Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ովքեր կարճ ժամանակում անհնարինը հնարավոր դարձրեցին ու բնակիչների խնդիրը սկսվեց լուծվել։
Գրեթե ամեն օր պատկան մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ ոստիկանությունից ու Երևանի քաղաքապետարանից, այցելում էին Միկոյան 17ա շենք, հանդիպում բնակիչների հետ, ինչի արդյունքում էլ բնակիչները համոզվեցին, որ մարդիկ, իրոք, անհրաժեշտ գործողություններ կատարելու շնորհիվ իրենց խնդիրը կարգավորեցին։ Այդ խնդրի մասին մի քանի հրապարակումներ է արել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը։
2 օր առաջ, երբ հերթական այցելության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ուսումնասիրում էին կատարած աշխատանքները, նշված վայր ժամանեց մի երիտասարդ՝ Porsche Panamera մակնիշի 01 XX 004 համարանիշի ավտոմեքենայով, ու այդ երիտասարդը, տեսնելով, որ լուսանկարահանվում է, «մատ ցույց տվեց»։
Ֆոտոլրագրողը նրան հարց է ուղղել, թե ինչի՞ համար է նա խոչընդոտում և խուլիգանական մատ ցույց տալիս, վերջինը Սասնա էպոսի «ճորթաց բերան կոզբադու» նման պատասխանել է, թե՝ լավ եմ արել, ինչից հետո նա ստացել է ֆոտոլրագրողի կողմից արժանի պատասխան, որ այդ մատը նա կարող է ցույց տալ իր...։
[b]ՍՊԸ-ի տնօրեն՝ 31-ամյա Արմեն Բադալյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0684075001560066268351916.jpg[/img]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
505 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը