79463 դիտում
16:47 09-06-2019
Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 20-ամյա վարորդի Mercedes-ն ու 27-ամյա վարորդի Opel-ը. վարորդներից մեկը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Իսկաովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ, 20-ամյա Ալբերտ Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի 70 XX 010 համարանիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 TQ 934 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդը՝ Էրեբունի բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+