211652_close_icon
views-count2182 դիտում article-date 09:25 06-02-2020

Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Այսօր հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը քննարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Թվարկված նախագծերի իմաստն այն է, որ դրանցով առաջարկվում է մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։ Իսկ Սահմանադրությունում փոփոխությունների հիմնական նպատակը ներկայացված է արդեն իսկ ԱԺ կայքում տեղադրված հետևյալ նախադասության մեջ․ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։ Անկախ իրավական ձևակերպումներից, սակայն, գործ ունենք քաղաքական լրջագույն գործողության հետ՝ այս փոփոխություններով իշխանությունը մեծ քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, սա Նիկոլ Փաշինյանի անձնիշխանության հաստատման ցայտուն օրինակ է, որը կարող է շատ թանկ արժենալ Հայաստանի համար։ Որովհետև միջազգային հանրությունն ավելի է խստացնելու Հայաստանի մասին զեկույցներն ու գնահատականները, իսկ եթե դա տեղի չունեցավ, նշանակում է, որ այդ նույն միջազգային հանրությունն աչք է փակելու հակաժողովրդավարական այս գործընթացի վրա՝ ինչ-ինչ այլ նպատակներով, Հայաստանի իշխանությունից կենսական ինչ-որ հարցում ինչ-որ զիջում կամ որոշում ստանալու համար։ Սա իրական մարտահրավեր է Հայաստանի համար։ Ընդ որում, այն մարտահրավեր է, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության համար։ Այսօր պարզ կդառնա՝ արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է որևէ գործնական, առարկայական քայլ անել այս հակաժողովրդավարական օրինագծերի դեմ, թե՞ կբավարարվի միայն վախվորած ու ընդհանրական ելույթներով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր