211652_close_icon
views-count1121 դիտում article-date 17:36 10-06-2019

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախկինում կատարած համատեղ աշխատանքների հարուստ փորձը և մտքեր փոխանակեցին ոստիկանության, իրավապահ համակարգի և հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում հնարավոր համագործակցության շուրջ: Անդրադարձ եղավ բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքներին և ժողովրդագրական վիճակի շուրջ տարվող աշխատանքներին ու համագործակցությանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրեց ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները և Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մի մասի գրանցած արդյունքները: Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծվեց երկկողմ սերտ համագործակցության հեռանկարայնությունն ու կարևորությունը: [b]ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ[/b]

Նմանատիպ նյութեր