1633 դիտում
20:12 10-06-2019
Նիկոլ Փաշինյանը Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտի հետ քննարկել է պատմամշակութային հարաբերությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով Միտրոպոլիտ Պավելի այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու եկեղեցիների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: Վարչապետի խոսքով՝ Հայաստանին ու Բելառուսին միմյանց են կապում բազմադարյա պատմամշակութային կապերը, որոնց պահպանման գործում մեծ է նաև եկեղեցիների դերը:
Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ հայ և բելառուս ժողովուրդները միմյանց նկատմամբ տածում են ջերմ և անկեղծ վերաբերմունք: Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները, այդ թվում՝ հոգևոր արժեքների ամրապնդման ու տարածման միջոցով:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև քրիստոնեական արժեքների ու ավանդույթների ամրապնդմանը, երկկողմ պատմամշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
15:13 08-06-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
457 դիտում
16:35 21-10-2024
Մենք Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, նա կկանգնի դատարանի առջև. Չալաբյան
424 դիտում
16:21 21-10-2024
Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ
664 դիտում
15:41 21-10-2024
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի վերանորոգման համար