1217 դիտում
13:32 11-06-2019
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով
Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243 016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7 տոկոսով:
Ինչպես հայտնեցին «Արմենիա»Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, 2019թ. մայիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 13.7 տոկոսով: Եթե 2018թ. մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202 289 ուղևոր, ապա 2019թ. մայիսի ցուցանիշը կազմում է 229 974 ուղևոր:
2019 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13 042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14.9 տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 038 617 մարդ, որը 8.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 1.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Նմանատիպ նյութեր
3652 դիտում
12:10 10-05-2019
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա ապրիլին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով
1164 դիտում
17:43 04-10-2018
Սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով
2395 դիտում
19:37 07-08-2019
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
784 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված