211652_close_icon
views-count3652 դիտում article-date 12:10 10-05-2019

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա ապրիլին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 217 030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2 տոկոսով: Ինչպես հայտնեցին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, 2019թ. ապրիլին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 2 տոկոսով: Եթե 2018թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 200 707 ուղևոր, ապա 2019թ ապրիլի ցուցանիշը կազմում է 205 419 ուղևոր: 2019 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 611 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12 070 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 4 տոկոս: Ուղևորների թիվը 2018թ. ապրիլին Ուղևորների թիվը 2019թ. ապրիլին Տարբերությունը % հարաբերությամբ «Զվարթնոց» 200,707 205,419 2% «Շիրակ» 12,070 11,611 -4% Ընդամենը 212,777 217,030 2% Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 795 605 մարդ, որը 7.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

Նմանատիպ նյութեր