211652_close_icon
views-count1265 դիտում article-date 18:30 11-06-2019

Փարիզում անցկացված Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակների 87-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը

Փարիզում անցկացված Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակների 87-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ: Նստաշրջանում քննարկվել են ցամաքային և ջրային կենդանիների հիվանդությունների կանխարգելման և պայքարի միասնական մոտեցումներին, հակաբիոտիկների դիմադրողականությանը, գյուղատնտեսական կենդանիների համարակալմանը, կենդանիների, կենդանական և բուսական ծագման մթերքների, կերերի արտահանմանը, ներմուծմանն ու տարանցիկ փոխադրմանը, ինչպես նաև անասնաբուժական պահանջներին, ուղեկցող փաստաթղթերին, լաբորատոր կարողությունների հզորացմանը վերաբերող հարցեր: ՍԱՏՄ ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել ապատեղեկատվության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության առումով՝ նշելով, որ կեղծ լուրերի դեմ ուղղված համատեղ քայլերի ապահովման համար անհրաժեշտ է միասնական մոտեցում: Հայկական պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել նաև տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Բրազիլիան ներկայացնող պատվիրակների հետ քննարկվել է հավի մսում հորմոնների և անտիբիոտիկների առկայության և դրանց բացառման հիմնախնդիրը, ԵԱՏՄ հանձնաժողովի, ինչպես նաև անդամ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգերի և այլ փաստաթղթերի, անասնաբուժական ենթահսկման ապրանքների հետագծելիության ապահովման, միասնական ձևաչափից տարբերվող անասնաբուժական սերտիֆիկատներին վերաբերող հարցերը, իսկ Իսրայելի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են կենդանական ծագման մթերքների հնարավոր արտահանմանը, համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների պատկան կառույցները, բիզնես նախաձեռնությունների դեպքում, կանեն հնարավորն անասնաբուժական ենթահսկման մթերքների արտահանման-ներմուծման խնդիրներն արագորեն կարգավորելու համար: Հանդիպում-քննարկումներ են եղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության, Եվրամիության, ԱՄՆ-ի, Ուրուգվայի Հանրապետության, Ավստրալիայի պատվիրակների հետ, վեր են հանվել եվրոպական մի շարք երկրներում կենդանիների որոշ հիվանդությունների նկատմամբ այլևս պատվաստումներ չիրականացնելու, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման, մասնավորապես՝ անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման ժամանակ ի հայտ եկող խնդիրները: http://snund.am/%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6/ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր