11896 դիտում
10:35 12-06-2019
Փաշինյանը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից․ Հիքմեթ Հաջիև․ «Ամերիկայի ձայն»
Ադրբեջանի հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց առաջ Հայաստանին անհրաժեշտ է պատրաստել խաղաղության սեփական կառավարությունը, [url=https://www.amerikayidzayn.com/a/4955640.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին Վաշինգտոնում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևի խոսքով, գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է հասկանալ աշխարհաքաղաքական իրականությունը, որում գտնվում է Ադրբեջանը.
«Այսպես, ապրելով հիմնականում մահմեդական հասարակության մեջ, ես այնուամենայնիվ ամեն օր առանց որևէ խտրականության իմ 10 տարեկան դստերը դպրոց եմ տանում և նա այլ փոքր աղջիկների հետ միասին դպրոց է այցելում՝ սա է Ադրբեջանի իրականությունը»:
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, Հիքմեթ Հաջիևը նշեց, որ այնքան ժամանակ, քանի դեռ այն կարգավորված չէ, Հայաստանվ մեկուսացված է մնալու։
Իլհամ Ալիևի խորհրդականի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը բավարար չափով բարի կամք չի դրսևորում, մեդալ է հանձնում, Հաջիևի խոսքով, ադրբեջանցի զինվորին ոչնչացրած հայ զինվորականին, իսկ պաշտոնական Բաքվի կառուցողական դիրքորոշմանն արձագանքում է ղարաբաղյան կողմի հետ բանակցություններ վարելու առաջարկով.
«Սակայն, եթե դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի մասին, մենք անշուշտ ունենք նաև ԼՂ-ի ադրբեջանական համայնք, որի թիվը 80,000 մարդ է կազմում: Արդյո՞ք նրանք ունեն իրավունքներ՝ անշուշտ նրանք նույնպես մարդիկ են և նույնպես ունեն իրավունքներ»:
Քննարկմանը ներկա հայերը փորձում էին իրենց կողմից հստակեցնել մի շարք հարցեր: Տնտեսագետ Դավիթ Գրիգորյանի խոսքով, մասնավորապես, Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի միակ պահանջը կարող է հիմնված լինել 1920-30-ական թվականների ստալինյան հակահայկական քաղաքականության վրա, որն էլ բերեց Ղարաբաղի փոխանցմանը Ադրբեջանին.
«Այնուհետև դուք պարտվեցիք պատերազմում, կորցրեցիք տարածքներ, որոնք ի սկզբանե ձեզ չէին պատկանում»:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Արա Մարգարյանը մատնանշեց, որ իր մոտեցումներում երեք հիմնարար սկզբունքներից, պաշտոնական Բաքուն կարևորում է միայն տարածքային ամբողջականությունը՝ անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառման պահանջը, իսկ Ղարաբաղը ներկայացնող Ռոբերտ Ավետիսյանը հիշեցրեց, որ քառորդ դար առաջ ստորագրված հրադադարի պայմանագրի տակ դրված է նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը:
Քննարկումից հետո, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում, պատմելով Նիկոլ Փաշինյանի հետ վարվող բանակցությունների մասին, Հիքմեթ Հաջիևն ասաց, որ Փաշինյանը անհատականապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից.
«Նրանք կառուցել էին իրենց կարիերան հակամարտության վրա և պահպանում էին իշխանությունը հակամարտության երկարաձգման հաշվին, իսկ պարոն Փաշինյանը լրագրող է, ով հայ հասարակության այլ ոլորտից է: Հավատացած ենք նաև, որ նա ունի նույնքան պատրաստակամություն հակամարտության գործնական կարգավորման համար, որքան ադրբեջանական կողմը»:
Ի դեպ, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթն ընդգծեց իր ելույթում, որ Միացյալ Նահանգների մոտեցումը խարսխված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա.
«Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը համարում է բարձր առաջնահերթություն»:
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
13:55 03-06-2024
Սրբազանը պետք է խնդրի ու պահանջի Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից՝ դուրս գալ քաղաքականությունից․ Մարուքյան
1211 դիտում
16:47 13-06-2019
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը