211652_close_icon
views-count1214 դիտում article-date 16:47 13-06-2019

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/978316.html]Արմենպրես[/url]»-ը, դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց հայցից հրաժարվելու մասին, որից հետո անդրադարձ կատարվեց դատական ծախսերին: Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդի միակ եկամտի աղբյուրը աշխատավարձն է և դատավարության ընթացքում ծախսել է 650 հազար դրամ՝ վճարելով փաստաբաններին ծառայության համար: «Կարծում եմ, որպեսզի հետագայում կանխվեն նմանատիպ անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա, այո, հետամուտ ենք լինում, որպեսզի այդ հարցը լուծվի և այն մարդիկ, ովքեր անհիմն հայց կներկայացնեն իմ վստահորդի դեմ, պետք է վճարեն դրա համար»,- ասաց Գյոզալյանը: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այդ գումարը ողջամիտ չի համարում և նշեց, որ դատավարություն փաստացի տեղի չի ունեցել: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ հայցով դատական ակտ կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին: Հայցի առարկան էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»: Հունիսի 13-ին` դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասել էր, որ եթե պատասխանողի ներկայացուցիչը հայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանը այդ հայտարարությունն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչը հայցվոր կողմին բավարարել է:

Նմանատիպ նյութեր