1537 դիտում
14:41 12-06-2019
Դեսպան Տիգրան Մկրտչյանը և Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահ Յուրաս Բանիսը քննարկել են գիտության ոլորտում հայ-լիտվական համագործակցության և այլ հարցերի լայն շրջանակ
Հունիսի 11-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահ Յուրաս Բանիսին (Jūras Banys):
Հանդիպման ընթացքում քննարկվեց գիտության ոլորտում հայ-լիտվական համագործակցության սերտացմանը, փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, մասնագիտական վերապատրաստման և գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ գոյություն ունեցող իրավապայմանագրային հիմքը լավ հնարավորություններ է ընձեռում ոլորտային համագործակցություն հաստատելու համար՝ միաժամանակ կարևորելով Լիտվայում հայագիտության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման անհրաժեշտությունը։
Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահն իր հերթին նշեց, որ երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև ավանդաբար առկա է կառուցողական երկխոսություն և համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ հաջողված նախագծեր։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև ընթացիկ տարում ՀՀ դեսպանության կողմից իրականացվելիք միջոցառումները, անդրադարձ կատարվեց համատեղ ծրագրերի հնարավորությանը: Ողջունելով դեսպանի առաջարկները՝ Յուրաս Բանիսն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու և համահեղինակելու ՀՀ դեսպանության նախաձեռնությունները:
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
15:14 05-02-2021
Արդարադատության նախարարը Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դեսպանների հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ
2622 դիտում
16:43 14-12-2016
Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական բարեկամական խմբի անդամների հետ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին