211652_close_icon
views-count2049 դիտում article-date 21:42 12-06-2019

Հաքերները կոտրել են Մեդվեդևի թվիթերյան էջը

Հաքերները կոտրել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջը, սակայն ներկայում վերահսկողությունն էջի նկատմամբ վերականգնվել է: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը: «Իսկապես, գրանցվել է էջը կոտրելու փաստը: Ներկայում հաշվի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Նշվում է, որ 2013 թվականի ապրիլին կոտրել էին Մեդվեդևի էջը «ВКонтакте»-ում:

Նմանատիպ նյութեր