1514 դիտում
09:50 13-06-2019
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. Ալեքսեյ Մարտինով․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։ Նա նշել է, որ գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։
«Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակներն անցել են։ Նման կերպով է իրեն դրսևորում ժամանակ առ ժամանակ Բելառուսը, նեղանում է, որ մտերմագույն գործընկեր երկրներ են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց հանկարծ գազն անվճար չէ կամ ներքին գներով չէ, ինչպես 20 տարի առաջ։
Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո, շուկայական հարաբերությունների մասին է, և ինտեգրացիայի մակարդակը, համագործակցության մակարդակն արդեն հաշվի է առնված գնագոյացման և գների ձևավորման հարցում»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3511 դիտում
17:37 20-12-2020
Ալեքսեյ Մարտինով. Հայաստանին պատուհասած աղետի համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանին փառաբանողները. Tert.am
2763 դիտում
09:28 06-12-2014
Գազի գնի մասին. 168 ժամ
2844 դիտում
09:01 22-12-2018
Գազի գնի վերաբերյալ նամակ չեն ստացել, հեռախոսազրույց են ունեցել. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը