3514 դիտում
17:37 20-12-2020
Ալեքսեյ Մարտինով. Հայաստանին պատուհասած աղետի համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանին փառաբանողները. Tert.am
Ազգային խայտառակություն, որն այսօր զգում է հայ ժողովուրդը, հայ քաղաքացիները, և առհասարակ հայությունը, որպես համաշխարհային երևույթ, ռեզոնանս է առաջացնում, այդ թվում՝ մեղավորների փնտրտուք։ Եվ գլխավոր մեղավորն այսօր, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է, ով պատասխանատվություն է կրում որպես պետության ղեկավար, որպես վարչապետ, դեկտեմբերի 19-ին Вести FM ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, փոխանցում է EADaily-ն:
Ռուս փորձագետի խոսքով՝ չնայած նրան, որ Փաշինյանի դեմ ահագնանում է հասարակական զայրույթը, նա ակնհայտորեն չի պատրաստվում հրաժարական տալ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/20/Vesti/3476768?fbclid=IwAR2MNmlNcOx8lVkIYh1VZbxfRN_wQGespKWU2U8GO3fggsGrXfwyDxM5XzI]Tert.am[/url]-ը:
Ինչպես նշել է Մարտինովը, շատ հայ լրագրողներ և փորձագետներ, որոնք նախորդ մեկուկես տարիների ընթացքում վիճաբանում էին իր և ռուս փորձագետների հետ և պաշտպանում էին Փաշինյանին, «այժմ տեղեկատվական հարթակը ողողում են այս անգամ իրենց սիրելի Փաշինյանի հասցեին զայրացած հայտարարություններով»։
Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրենի խոսքով՝ Հայաստանին պատուհասած աղետի խորքային պատճառը ոչ թե ինչ-որ «դավադրություններն են», այլ վերջին տարիներին հայկական իշխանությունների գործողությունները։
Նա նաև նշել է, որ Հայաստանում այսօր ոմանք խոսում են, թե «Ռուսաստանն է մեղավոր, որ իրենց չի պաշտպանել նրանց այդ խայտառակությունից»:
«Զարմանալի տրամաբանություն է, բայց Աստված նրանց դատավորն է», - ասել է նա։
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
09:50 13-06-2019
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. Ալեքսեյ Մարտինով․ «168 ժամ»
4579 դիտում
20:38 26-07-2017
Ավելի քան 1700 հրշեջներ փորձում են մարել Պորտուգալիան պատուհասած հրդեհները
Այս բաժնից
982 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
628 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
652 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին