211652_close_icon
views-count46825 դիտում article-date 12:15 13-06-2019

Երևանում թիվ 71 մանկապարտեզի էլեկտրիկը Lexus-ով վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Ալբերտ Ադամյանը իր վարած Lexus մակնիշի 01 GX 015 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալլա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Առաքելյանին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Առաքելյանն աշխատում է Երևանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն, իսկ Ա Ադամյանը՝ նույն մանկապարտեզի էլեկտրիկ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր