2752 դիտում
13:54 13-06-2019
Ստուգումից 3-օր առաջ տնտեսվարողին ծանուցման պահանջը վերացնելու նախագիծը հավանության արժանացավ
Կռավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:
«Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, սահմանված նորմերին, չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը»,- նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում ու գազալցակայաններում թերլցումների վերաբերյալ: «Փաստացի գործող կարգավորումները՝ մասնավորապես եռօրյա ծանուցման պահանջը, գործնականում անհնարին են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները: Առաջարկվող օրենքի փոփոխությամբ, փաստացի, կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
22:42 24-03-2016
Հավանության արժանացավ Տուբերկուլոզի կառավարման 2016-2020թթ. ազգային ծրագիրը
2169 դիտում
14:03 15-11-2018
Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու նախաձեռնությունը հավանության արժանացավ
2707 դիտում
15:34 26-02-2020
Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված