7978 դիտում
13:30 14-06-2019
Բակո Սահակյանը հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/13/1127334/]Արտյոմ Խաչատրյանը[/url] հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
8514 դիտում
18:26 01-04-2016
Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է այսօր հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողին
7076 դիտում
16:42 27-09-2018
Բակո Սահակյանը զինծառայող Աղասի Մկրտչյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
Այս բաժնից
889 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին