1871 դիտում
14:09 14-06-2019
Պատգամավորներն առաջարկում են ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված միջնորդական ծառայությունների մատուցումը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են պարտատոմսերի շուկայում աշխուժություն մտցնել, նաև ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված ծառայությունների մատուցումը: «[url=https://armenpress.am/arm/news/978435.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը:
«Մենք փորձում ենք պարտատոմսերի շուկայում հավելյալ աշխուժություն հաղորդել: Ուզում ենք միջնորդական գործունեությունը ևս ավելի գրավիչ դարձնել, որպեսզի այլ երկրների խաղացողներ ևս օգտագործեն մեր միջնորդական ծառայությունները: Առաջարկում ենք ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված ծառայությունների մատուցումը, ինչն ազդում է շուկայում գնագոյացման որակի վրա»,-ասաց Մանուկյանը:
Նախագծով առաջարկվում է նաև կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսերից ստացված շահաբաժինները և պարտատոմսերի տոկոսագումարները ազատել եկամտահարկից: Մանուկյանը նկատեց, որ սրանով վերանայվում են հաշվեկշռվածության բացերը:
Մանուկյանի խոսքով` արժեթղթերով գործարքներ կատարելիս, ըստ էության, պարտադիր է միջնորդի ծառայություններից օգտվելը, հետևաբար այդ ծառայությունների համար ԱԱՀ է գանձվում, ինչն, ըստ էության, թանկացնում է արտադրանքը և մեծ հաշվով չի նպաստում նաև շուկայի զարգացմանը: Նա նկատեց, որ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում և այլ երկրներում այդ ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից, հետևաբար այդ պարագայում Հայաստանը մրցունակ չէ:
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
17:35 17-10-2019
ՄԻՊ-ն առաջարկում է որոշ գրքերի վաճառքն ու տպագրության համար հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից
952 դիտում
11:56 04-02-2021
ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը և դրանց տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից
Այս բաժնից
676 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
667 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
745 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն