211652_close_icon
views-count2051 դիտում article-date 14:22 14-06-2019

Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 63 հայտ: Նիստի ընթացքում հաստատվել է 60 հայտ` շուրջ 2.5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման և հիմնանորոգման, գյուղատնտեսական և համայնքների կարիքները սպասարկելու նպատակով բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը: Վերջիններս միտված են աջակցելու համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը ու նպաստելու կյանքի որակի բարձրացմանը: Փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռևս չհաստատված որոշ նախագծերը լրամշակելու ուղղությամբ համայնքների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնել՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու բարելավել ներկայացված նախագծային փաթեթները:

Նմանատիպ նյութեր