211652_close_icon
views-count1325 դիտում article-date 14:35 14-06-2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել Ռուսաստանի օրվա առթիվ հրավիրված հանդիսավոր ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 12-ին ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ դեսպանատան կողմից հրավիրված հանդիսավոր ընդունելությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հ.Վ.Արշակյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, պետական և հասարակական գործիչներ, փորձագիտական հանրության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Նմանատիպ նյութեր