211652_close_icon
views-count1964 դիտում article-date 22:46 14-06-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվել է հանրային քննարկում գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյա

Հունիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց հանրային քննարկում գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի վերաբերյալ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Քննարկումը վարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Հանրային խորհրդի, Գյուղատնտեսական դաշինքի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ջերմատնային ասոցիացիայի, «Արենի» փառատոն հիմնադրամի, ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և գյուղատնտեսական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում կարևորեց ոլորտի հասարակական կազմակերպությունների, մասնագետների հետ ակտիվ համագործակցությունը և նման ձևաչափով քննարկումների անհրաժեշտությունը, ինչը կնպաստի գյուղատնտեսական քաղաքականությունն առավել արդյունավետ, բյուջետային գործընթացն առավել թափանցիկ և ներառական, ծախսային ծրագրերը՝ նպատակային ու հիմնավոր դարձնելուն։ Քննարկման սկզբում մասնակիցներին ընդհանուր ուղղություններով ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով միջնաժամկետ ժամանակահատվածի նպատակադրումները, գերակա ծրագրերը, սահմանված ելակետային և թիրախային ցուցանիշներն ու ժամկետները։Մասնավորապես առաջիկա երեք տարիների համար նախանշվել է բյուջետային գումարներն ուղղելչօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման, ոռոգման ջրի հասանելիության մակարդակի բարձրացման,նոր տեխնոլոգիաների կիրառման, մեքենատրակտորային համակազմի թարմացման, ագրոպարենային համակարգի սարքավորումների, սննդի անվտանգության համակարգերի ներդրման, տեղական սերմնաբուծության, սերմարտադրության և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության զարգացման, ապահովագրական համակարգի ներդրման և գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությունների ֆինանսավորմանը։ Այնուհետև ծավալվեց շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակություն մասնակիցների միջև։ ՔՀԿ-ների ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին կոոպերատիվների աջակցությանը, պետական օժանդակությամբ իրականացվող սուբսիդավորման վարկային ծրագրերին, գյուղացիական տնտեսությունների ուղիղ ֆինանսավորմանը, օրենսդրական փոփոխություններին, սննդամթերքի անվտանգությանը, ապահովագրական համակարգի ներդրմանը և այլ հարցերի։ Նախարարության պատասխանատուները պարզաբանումներ ներկայացրեցին բարձրացվող հիմնահարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում նույնպես շարունակել երկխոսությունն ու ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև ծրագրերի մշակման գործընթացում ներգրավել հասարակական կազմակերպություններին՝ ոլորտի առջև դրված հիմնախնդիրներին համատեղ ջանքերով առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր