211652_close_icon
views-count140505 դիտում article-date 12:19 15-06-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. Մարմարաշեն գյուղի ողջ բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է եղել. ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի ողջ բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ճանապարհը փակել ենք, որովհետև մեր համբերության բաժակը լցվել է։ 3 տարի է, մեր ձայնը անհասանելի է իշխանությունների համար։ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, սեփականատերն էլ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է, «Չերրի» ռեստորանի տերը։ Ամառվա այս տապին փակ ենք պահում մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։ Արդեն նորմալ շնչել էլ չի լինում։ Այս 3 տարվա ընթացքում դիմել ենք տարբեր պատկան մարմիններին, սակայն անօգուտ։ Արարատի մարզպետարանից էլ են եկել, իիբրև թե ստուգումներ կատարել, տուգանել են 300 հազար դրամի չափով, քանի որ սանիտարահիգիենիկ ոչ մի նոր չի պահպանվում։ Բայց դե էդ 300 հազար դրամը Վահան Կարապետյանի համար ի՞նչ է՝ ամեն օրվա «զավտռակի» փող։ Ամեն օր նա կարող է իրեն թույլ տալ վճարել 300 հազար դրամ ու դրանով սաղ փակի, գնա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված ճանապարհը կաթվածահար է եղել, և ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները բանակցում են գյուղացիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիներն ասում են, որ 3 տարի՝ այս հարցը բարձրացնում են, սակայն ոչ մի օգուտ։ Հիմա, քանի որ համբերության բաժակը լցվել է, միակ հարցի լուծում, կարծում են, ճանապարհը փակելով կլինի. «Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում մի ամբողջ գյուղ գարշահոտության մեջ ապրի։ Երեխաներին շաբաթվա 3 օրը տանում ենք Մասիսի հիվանդանոց։ Արդեն հիվանդանոցում մեզ անգիր գիտեն, հենց լուսամուտներից բժիշկները մեզ տեսնւմ են, ասում են. «Էլի Մարմարաշենի խոզերի հոտերի պատճառով մոծակների կծելու հետևանքով բերեցի՞ք», ու այսպես շարունակ։ Մենք պահանջում ենք, որպեսզի, վերջապես, խնդիրը լուծվի, հակառակ դեպքում «Չերիի Վահան» չէ, սվին ու եսիմ ինչ լինի, միևնույն է, պետք է առաջնորդվի գյուղացու պահանջով, իսկ ողջ գյուղը 3 տարի է, պահանջւմ է, որ էս գարշահոտությունը գյղոււց վերացնեն»։ Մի քանի գյուղացիներ էլ ասում էին, թե նոր կառավարությունն ասում է, թե ներգաղթ պետք է լինի, պետք է կասեցնել արտագաղթը։ Եթե Վահանի նմանները մի ամբողջ գյուղ, որի բնակչության թիվն անցնում է 5 հազարը, ուզում է դատարկի, ապա չարաչար սխալվում է, թող իմանա, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղացիների հետ ակցիային մասնակցում է նաև համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը, ով իրավիճակի մասին արդեն տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում հանձնարարականվ գյուղ է ժամանել գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր