211652_close_icon
views-count125372 դիտում article-date 12:11 15-12-2023

Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. Երևան-Իջևան ճանապարհի Գագարինի վարչական տարածքում գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:
 
Երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:
 
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը:
 
Ոստիկանները գյուղացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն և խնդիրը տեղում քննարկելու համար մեկնեն կամ Գեղարքունիքի մարզպետարան, կամ Կառավարություն: 

Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր