211652_close_icon
views-count3778 դիտում article-date 14:03 17-06-2019

Ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել ՀՀ. ՎԵՏՕ նախաձեռնությունը դիմել է ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԵՏՕ նախաձեռնությունը դիմել է ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ կապված «ծանր թմրանյութերի ներմուծման, վաճառքի» մասով շրջանառվող տեղկությունների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը: «08.24.2018 թ.՝ մեկ տարի առաջ, Analitik.am կայքը «Վարչապետի խորհրդականը հրաժարական կտա թմրանյութերի հետ կապված սկանդալով» նյութի մեջ գրում է. «Analitik.am-ի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը հրաժարական կտա: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ տվյալ խորհրդականը հայտնվել է թմրանյութերի հետ կապված սկանդալային բացահայտման մեջ: Այս պահին չենք նշում անունը, սակայն հրաժարականը ամենայն հավանականությամբ կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի ավարտից անմիջապես հետո»,-մեջբերել է Նարեկ Մալյանը: Նա հիշեցրել է նաև, որ Անգելա Մերկելի այցից հետո առեղծվածային կերպով աշխատանքից ազատվեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: «Նա իր աշխատանքից ազատումը պատճառաբանում է ծիծաղելի և ոչ արժանահավատ ձևով, վերջինս նշում է, որ ազատվել է, քանի որ կարոտել է իր ընտանիքին: Ընդամենը 3 ամիս պաշտոնավարած և պաշտոնին հրաժեշտ տված Արսեն Խառատյանի մասով մի տարի անց առկախ են մնում բազմաթիվ հարցեր, որոնք շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում»: Նարեկ Մալյանի ձևակերպմամբ՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ իշխանությունը և իշխանությանը սերտաճած պաշտպանները պնդում են, որ որդեգրել են թափանցիկ կառավարման գործելաոճ, խնդրում է այդ գործելաոճի հոգուն համապատասխան պատասխանել հետևյալ հարցերին. «1. Ճի՞շտ են մեկ տարի առաջվանից շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը պարբերաբար ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել Հայաստան Վրաստանի Հանրապետությունից: 2. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել էլ իր իսկ ներմուծված ծանր թմրանյութերի վաճառքով ՀՀ տարածքում: 3. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերը ՀՀ տարածք ապօրինի ներմուծելու նպատակով օգտվել է Վրաստանի Հանրապետության տարածքում գործող ՀՀ դեսպանատան դիվանագիտական պետհամարանիշներից: 4. Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանը Արսեն Խառատյանի հովանավորյալն է և ըստ այդմ, անձեռնմխելի է: 5. Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Արսեն խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և հեռացնել Արսեն խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից»,- ֆեյբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր