2281 դիտում
20:17 17-06-2019
Վարչապետի հանձնարարականի հիման վրա անցկացվել են քննարկումներ՝ արդարադատության նախարարությունում, ԲԴԽ-ում, ՍԴ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝ մինչև հունիսի 17-ը յուրաքանչյուր մարմնի մասով կազմված միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտի նախագծերի, ինչպես և հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով նախաձեռնել հանրային քննարկումներ, ներգրավելով նաև ՔՀԿ-ներին:
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 11-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, Պրոբացիայի ազգային ցանցի ղեկավար Արտակ Կիրակոսյանը, ծրագրի հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամներ, ասոցիացիայի ներկայացուցիչները, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները, ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, արդարադատության նախարարության համապատասխան գերատեսչություններից ղեկավար կազմը և այլ ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել Արդարադատության նախարարությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության նախարարության 2020-2022թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ և համալիր նկատառումներ են արվել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
«Հայաստանի ներկա համատեքստում մոտեցումը պետք է համակարգային լինի և միջնաժամկետ ծախսերի ծրագրերը և բյուջետային ֆինանսավորման հայտերը մեխանիկորեն չպետք է կրկնեն նախկին տարիներին ներկայացված ծրագրերը։
Ավելին, պետք է գիտելիքահեն և ռազմավարական հենքի վրա լինեն հիմնված»,-իր խոսքում նշել է Կարեն Զադոյանը։
Հունիսի 12-ին կազմակերպվեց Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը: Հանդիպմանը ներկա էին «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչներ Արտյոմ Մեսրոպյանը և Մարատ Ատովմյանը, դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ Լիլիանա Գասպարյանը:
Ներկայացվեց բյուջետային հայտի նախագծի կառուցվածքը, որն իր մեջ ներառում է պետական մարմնի ռազմավարության ընդհանուր նկարագրությունը և պետական մարմնի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերն ու միջոցառումները։
Քննարկման ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Ա․ Մեսրոպյանը նշեց, որ այս տարի պետական կառավարման մարմինների հաջորդ տարվա բյուջետային հայտերի և 2020-2022 թթ․ միջնաժամկետ ծախսերի քննարկումն իրենց նախաձեռնությունն է, որն իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության անմիջական հանձնարարությամբ:
Կարևորելով այս գործընթացում պետական մարմինների հետ կառուցողական երկխոսության ծավալումը և ներկայացված առաջարկությունների հիման վրա բյուջետային հայտերի վերանայումը, նաև նշեց, որ ակնկալվում է, որ հանրային լայն արձագանքի դեպքում կառավարությունը քայլեր կձեռնարկի այդ գործըթացի համար իրավական հիմքեր ստեղծելու և այն մշտական և շարունակական դարձնելու ուղղությամբ:
Արդեն հունիսի 13-ին նույնաբնույթ քննարկում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանում, որին մասնակցում էին ԻՀԱ իրավաբան և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեսրոպյանը, ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը և ՍԴ աշխատակիցներ։
Քննարկմանը նշվեց, որ նորարարական էլեկտրոնային գործիքների կիրառումը, դատական պրակտիկայի սխալների բացահայտմանն ուղղված վերլուծական գործիքների ներդրումը հնարավորություն կտան վեր հանել դատավորների համար դասընթացների և վերապատրաստումների թեմաները՝ հիմնվելով նրանց կողմից պրակտիկայում կատարված սխալների և բացերի վրա։
Հարկ է նշել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջիկայում 3 գերատեսչություններին էլ քննարկված հայտերի վերաբերյալ կներկայացի առաջարկությունների փաթեթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
631 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
493 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
844 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել