211652_close_icon
views-count1674 դիտում article-date 13:42 18-06-2019

Պահպանողական կուսակցությունը հորդորում է իշխանություններին հայ-ադրբեջանական բանակցություններում ներառել Արծվաշենի հարցը

Պահպանողական կուսակցությունը -հիմք ընդունելով՝ • Տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին միջազգային իրավունքի սկզբունքը, • ՀՀ Քրեական օրենսգրքի 300․2 հոդվածը (Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով), • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Ընտրական օրենսգիրքը, - կարևորելով՝ • ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը միջազգային հարաբերություններում և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, • ՀՀ մարզերի համաչափ զարգացումը և քաղաքացներին հավասար հնարավորությունների տրամադրումը, • ՀՀ քաղաքացիների՝ անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի իրացումը, հորդորում է ՀՀ իշխանություններին՝ • Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև բանակցություններում ներառել Ադրբեջանի կողմից բռնազավթված, ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման և վերջինիս Հայաստանին վերադարձման հարցը, • ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության քարտեզագրային խախտումներ իրականացնողներին, • ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ կազմակերպել Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։ [b]ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ[/b]

Նմանատիպ նյութեր