211652_close_icon
views-count868 դիտում article-date 13:26 07-08-2023

Պահպանողական կուսակցությունը իշխանություններից պահանջում է բանակցություններում ներառել Արծվաշենի հարցը

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Պահպանողական կուսակցությունը

 – հիմք ընդունելով՝
•    Տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին միջազգային իրավունքի սկզբունքը, 
•    ՀՀ Քրեական օրենսգրքի 421 հոդվածը (Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով),
•    Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Ընտրական օրենսգիրքը,

 – կարևորելով՝
•    ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը միջազգային հարաբերություններում և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում,
•    ՀՀ մարզերի համաչափ զարգացումը և քաղաքացներին հավասար հնարավորությունների տրամադրումը,
•    ՀՀ քաղաքացիների՝ անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի իրացումը,

ՀՀ իշխանություններից պահանջում է՝
•    Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև բանակցություններում ներառել Ադրբեջանի կողմից բռնազավթված, ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման և վերջինիս Հայաստանին վերադարձման հարցը,
•    ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության քարտեզագրային խախտումներ իրականացնողներին,
•    ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ կազմակերպել Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
07.08.2023թ.
Երևան
»։

Նմանատիպ նյութեր