26722 դիտում
23:50 18-06-2019
Պարզվել է՝ այս տարվա մայիսին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում նախատեսվող ահաբեկչության՝ ռումբի տեղադրման մասին հեռախոսազանգը կեղծ է եղել. ահազանգը ստացվել է Նուբարաշենի բանտից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում այս տարվա մայիսի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ ահազանգը եղել է կեղծ, իսկ այն ստացվել է Նուբարաշենի բանտի խցերում գտնվող կալանավորված անձանց կողմից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: