3295 դիտում
14:34 19-06-2019
Նոր չվերթ` Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղղությամբ. Քաղավիացիայի կոմիտեն մրցակցության տեսանկյունից այն կարևոր է համարում
Շուտով Սանկտ Պետերբուրգ-Երևան և հակառակ ուղղությամբ ավիափոխադրում կիրականացնի ևս մեկ ավիաընկերություն: Ռուսական «Կոմերսանտ»-ը տեղեկացնում է, որ «Smartavia» ընկերությունը (հին անվանումն է Nordavia) հուլիսի 11-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից կիրականացնի ուղիղ չվերթներ դեպի Երևան: Թռիչքները կիրականացվեն մինչև հոկտեմբերի 25-ը: Ընկերությունից տեղեկացնում են, որ թռիչքները դեպի Երևան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:
Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացրեցին, որ ընկերությանը թույլտվությունը տրվել է մայիսի 6-ից: Կոմիտեն դրական է համարում նոր ավիափոխադրողների մուտքը հայկական շուկա, ինչը կարևոր է մրցակցության տեսանկյունից: Ներկայում Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթներ իրականացնում է «Ուրալ» ավիաընկերությունը, այժմ նոր ավիաընկերության մուտքով կլինի մրցակցություն, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ՝ թե ծառայությունների, թե տոմսի արժեքի վրա: Կոմիտեից փոխանցեցին, որ դրանից բացի, եթե այդ ուղղությամբ մեկ ավիաընկերության առկայության դեպքում շաբաթական երկու օր էր հնարավոր թռչել, ապա այժմ, երկրորդի պարագայում, շաբաթական չորս օր կլինի թռիչքը: Արդյունքում՝ ուղևորներն ընտրության հնարավորություն կունենան օրերի, ժամերի առումով:
Նմանատիպ նյութեր
3872 դիտում
23:39 15-01-2021
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
1399 դիտում
14:41 01-12-2014
Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով ժամանեց Երևան և կամավոր ներակայացավ իրավապահներին
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը