4368 դիտում
16:41 19-06-2019
Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրած մոդելը հայտարարել է, որ կորցրել է ապացույցներ պարունակող հեռախոսը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրած մոդել Նաջիլա Տրինդադե Մենդես դե Սոուզան երկորդ անգամ է ոստիկանությունում ցուցմունքներ տվել:
Իրավապահ մարմինների աշխատակիցները տուժածին խնդրել են փորձաքննության համար տրամադրել իր բջջային հեռախոսը, սակայն աղջիկը հայտնել է, թե կորցրել է այն:
Մոդելի նոր փաստաբան Կոսմե Արաուժոն հայտարարել է, որ հեռախոսը կարող էր մնացած լինել նախկին փաստաբան Դանիլո Գարսիա դե Անդրադեի ավտոմեքենայում:
Ավելի վաղ դ Անդրադեն, որը հրաժարվել է աղջկա հետ համագործակցությունից, հայտարարել էր, որ Տրինդադեն չի ներկայացրել իրեն այն պլանշետը, որտեղ՝ աղջկա հավաստիացմամբ, գտնվում է Նեյմարի մեղքը անառարկելիորեն ապացուցող տեսաձայնագրությունը: Աղջիկը հայտարարել էր, որ պլանշետն էլ է կորել:
Նշենք, որ Արաուժոն Տրինդադեի արդեն չորրորդ փաստաբանն է: «Ֆերնանդես և Աբրեու» փաստաբանական գրասենյակը, որն ի սկզբանե զբաղվում էր աղջկա գործով, հրաժարվեց նրա հետ աշխատել, քանի որ տուժածը խոստովանել էր, որ սեքսը եղել է փոխադարձ համաձայնությամբ:
Նմանատիպ նյութեր
6015 դիտում
22:10 13-06-2019
Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրած մոդելը հայտարարել է, որ ոստիկանությունը ծախված է
3616 դիտում
16:18 06-06-2014
Իրեն բռնաբարելու մեջ 2 եղբայրների մեղադրած Վայոց Ձորի մարզի 23-ամյա բնակչուհին պատժվեց
Այս բաժնից
2734 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6685 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5425 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին