211652_close_icon
views-count49769 դիտում article-date 21:41 19-06-2019

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը խոշոր չափի գումար շորթում կատարելու պահին մերկացրել և վարչություն է բերման ենթարկել լրագրող Գայանե Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://yerevanpress.am/4062.html?fbclid=IwAR3kIKRv39jAHHJJTlLRMCJgbDWSyEwNTCzrzJM_rZ8gHqTXhUQCEW4zMIo]Yerevanpress-[/url]ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 19-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ( 6-րդ) գլխավոր վարչության ծառայողները բարձրաստիճան ոստիկանից շորթում կատարելու պահին մերկացրել և 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Գայանե Մանուկյանին: [url=https://yerevanpress.am/4062.html?fbclid=IwAR3kIKRv39jAHHJJTlLRMCJgbDWSyEwNTCzrzJM_rZ8gHqTXhUQCEW4zMIo]Yerevanpress[/url]-ի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը Hzham.am լրատվական կայքի գլխավոր խմբագիրն է և շորթված գումարի չափը կազմում է մոտ 400 հազար դրամ: [b]*** 22:00[/b] Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նշված տեղեկության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։ Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախորոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։ Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր