211652_close_icon
views-count67515 դիտում article-date 15:25 21-06-2019

«Շին Ֆորում» ՍՊԸ-ի նախկին տնօրենը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մարդկանց մոլորեցնելու ու «քցելու» մասին. նա անգամ «քցել է» իր իրավաբանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 17-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանի Սիլիկյան թաղամասում գործող «Շին Ֆորում» ՍՊԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին։ Հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որոնց հեղինակները հայտնում էին, որ «Շին Ֆորում»-ի տնօրեն Տիգրան Գասպարյանը գույները խտացրել է։ Նա իր աշխատանքային գործունեության ընթացքում շատ մարդկանց է մոլորեցրել, ժողովրդի լեզվով ասած՝ «սարեր խոստացել», բայց ամեն անգամ մարդիկ համոզվել են, որ նա ավելի շատ «օդ է կրակում», քան զբաղվում է բուն գործով։ Ահազանգողները նշում էին նաև, որ Տ. Գասպարյանը նաև «քցել է» ներկայիս տնօրեն Արթուր Արմենակյանին։ Այսօր՝ հունիսի 21-ին, լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր դիմել նաև Ա. Արմենակյանը, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում չհերքեց այդ տեղեկությունները և ասաց. «Տիգրանի մի քանի միլիոնի հասնող պարտքերը հիմնադիրը մեծ մասը փակել է ու հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ՝ գործարանի նախկին բարի համբավը, որը ստեղծել է Տիգրանից առաջ եղած տնօրեն Մովսիսյանը, վերականգնել։ Տիգրանը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մարդկանց մոլորեցնելու, խաբելու մասին։ Բայց դժվար թե Տիգրանը չիմանա, որ գողի ու ... օրը 40 օր է։ Ի վերջո, մարդիկ փաստերը համադրելով՝ կհամոզվեն, որ իրենք դարձել են Տիգրանի զոհը»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/17/1127582/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 17-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Սիլիկյան թաղամասում՝ ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շին Ֆորում» ՍՊԸ-ի տարածքում էին հավաքվել նշված ՍՊԸ-ի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր պահանջում էին, որպեսզի ՀՀ կառավարությունը վերջապես պատասխան տա, թե երբ են իրենց բազմաթիվ դիմում-բողոքներին արձագանքելու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Շին Ֆորում»-ի տնօրեն Տիգրան Գասպարյանն ասել էր. «30 տարի առաջ ստեղծեցի այս ընկերությունը, հետո ինչ-ինչ պատճառներով հիմնարկությունը մեծ պարտքեր ունեցավ և 2017 թվականի նոյեմբերին որոշեցի գործընկեր ձեռք բերեմ, որպեսզի օգնի՝ դուրս գանք այս ճգնաժամից։ Գործընկերս Արցախի Հանրապետության բնակիչ Արկադի Շիրինյանն էր, մականունը՝ «Խալաստոյ»։ Հետո այնպես ստացվեց, որ իրավաբան Հայկ Դավթյանի գլխավորությամբ մի ամբողջ իրավաբանական գրասենյակի միջամտության արդյունքում Արկադի Շիրինյանի կողմից կազմակերպված կեղծարարության հետևանքով ես զրկվեցի ընկերության իմ բաժնեմասից։ Հիմա ամբողջ ընկերությունը 100 տոկոսով տնօրինում է Ա. Շիրինյանը։ Դիմել ենք իրավապահ մարմիններին։ 1.5 տարուց ավելի է, Կենտրոնի քննչական բաժնում քննիչ Կարապետյանի կողմից քննություն է գնում, ու մենք էլ չգիտենք, թե դրա ավարտը երբ է լինելու։ Էս 1.5 տարի է, հայտնվել ենք «ռսի զավտռայի մեջ»՝ «պոսլե զավտռա, պոսլե զավտռա», իսկ էդ ընթացքում գործարանի մեծ թվով աշխատակիցներ խոշոր չափի պարտքեր են կուտակել, կանոնավոր աշխատավարձ էլ չեն ստացել, էլ չենք ասում, որ գրեթե բոլորը վարկի տակ են։ Մենք շատ բան չենք ուզում, ուզում ենք՝ արդարությունը վերականգնվի, մեղավորները պատասխան տան ու գործարանը նորից ձեռք բերի իր բարի համբավը։ Պահանջել ենք նաև, որպեսզի իրավական գնահատական տրվի մեր բոլոր հարցերին։ Իսկ դրանք այնքան շատ են ու հիմնավոր, որ եթե ցանկություն ունենան, օբյեկտիվ քննություն կկատարեն»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ներկայիս տնօրեն Արթուր Արմենակյանն էլ հերքել էր, որ իրենց կողմից կատարվել են ապօրինություններ և հիմնական հարցերին հրաժարվել էր պատասխանել՝ անընդհատ ասելով, որ քննություն է գնում և քննությանը վնաս չտալու նպատակով այս պահին ձեռնպահ են մնում իրավական մասով տեղեկություններ հաղորդելուց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր